| Текст песни Ruben Haxverdyan - Lusabac Просмотров: 2 0 чел. считают текст песни верным 0 чел. считают текст песни неверным Тут находится текст песни Ruben Haxverdyan - Lusabac, а также перевод, видео и клип. Նորից բացվում է լուսաբացը, Իմ առաջին ու վերջին սեր, Երկինքը աչքերիդ պես թաց է, Ճակատագրից, ճակատագրից, ճակատագրից պոկված նվեր:
Վերջին անգամ ների՛ր ինձ, Տե՛ր, Տե՛ս, կորցրել եմ քաջությունս Իմ թշնամու անունն է սեր, Բայց նա է հենց, բայց նա է հենց, Բայց նա է հենց երջանկությունս:
Ես կորցրել եմ ճերմակ ձիս, Իմ ոսկեթամբ ժառանգությունը, Ինչպե՞ս ելնեմ այս անտառից, Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ, Երբ կորցրել եմ ուղղությունս:
Այս ի՞նչ կախարդ ինձ կախարդեց, Ո՞վ ինձ նետեց անտակ անդունդը, Ինձ բաց ծովում մեկը խեղդեց, Բայց պահպանեց, բայց ինձ փրկեց, Բայց ինձ ժպտաց հաջողությունը:
Ես իջեցրել եմ իմ դրոշը Հպարտություն կոչվող նավի, Վիճակը իմ խիստ անօրոշ է` Պարտության մեջ եմ, պարտության մեջ եմ, Պարտության մեջ եմ կամովի:
Ահա իմ փայ երջանկությունը, Որն ինձ, ավա՜ղ, շուտ կլքի, Իսկ իմ խղճի հաշվետվությունը Երգի ձևով, երգի նման, Երգի թևով կփոխանցվի:
Մի կողմ թողեք անմիտ վեճերը, Աննպատակ ու անտեղի, Ես կորցրի մտքիս եջերը, Եվ ճիշտ հասցեն, և ճիշտ հասցեն, Եվ ճիշտ հասցեն իմ այստեղի:
Նորից բացվում է լուսաբացը, Իմ քաղցր թույն, իմ սրտակեր, Երկինքը աչքերդ պես թաց է, Ճակատագրից, ճակատագրից, Ճակատագրից պոկված նվեր…
The dawn opens again, My first and last love The sky is as wet as your eyes, From destiny, from destiny, a gift torn from fate.
Forgive me for the last time, Lord. Look, I lost my courage My enemy's name is love, But he is just, but he is just But he is my happiness.
I lost my white horse, My golden legacy, How do I get out of this forest? When I lost, when I lost, When I lost my way.
What did this witch do to me? Who threw me into the abyss? Someone drowned me in the open sea, But he saved me, but saved me. But I was lucky.
I lowered my flag A ship called Pride, The situation is very bad for me I'm in defeat, I'm in defeat, I am voluntarily defeated.
Here is my share of happiness, Which, alas, will soon leave me, And the report of my conscience Through song, like song, The song will be broadcast.
Put aside irrational arguments Aimless and inappropriate, I lost my mind, And the right address, and the right address, And the right address for me here.
The dawn opens again, My sweet poison, my heartthrob The sky is as wet as your eyes, From destiny, from destiny, Gift torn from destiny… Опрос: Верный ли текст песни? ДаНет Вконтакте Facebook Мой мир Одноклассники Google+ | |